Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան է տեղադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 20:39
Մի շարք իրավապաշտպանների եւ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցություն հայտնած հարյուրավոր քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 24-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդի համար վրան է տեղադրվել։
«Եթե պետությունը չի ուզում կատարել իր պատավորությունը, կանխել իր քաղաքացու կյանքին սպառնացող վտանգները, ապա դա անում են Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող մարդիկ։Այսօր նրանք իրենց քաղաքացիական պարտքը համարեցին Ազատության հրապարակում իրացնել ժողովրդավարության ուղղակի ձեւը, ինչն այս 9 օրերի ընթացքում չի արել իշխանությունը։ Հայ իրավապաշտպաննները եւ մի շարք քաղաքացիներ տեղադրեցին այդ վրանը, որպեսզի եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դրանից օգտվելու կարիք ունենա, ապա օգտվի»,- պարզաբանեց Սաֆարյանը։
Նշենք, որ օրերս ոստիկանները խոչընդոտել էին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված հովանոցի տեղադրումը՝ կոտրելով այն։ Դրանից հետո Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը մարդու իրավունքների խախտում էր համարել, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ոչ իրավաչափ:
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր՝ մարտի 24-ին, լրանում է «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարած հացադուլի 9-րդ օրը։ Քաղաքացիական հասարակության 24 ակտիվիստներ պահանջագիր էին ներկայացրել Սերժ Սարգսյանին, պահանջելով վրան տրամադրել Րաֆֆի Հովհաննիսյանին:






Facebook
Tweet This
Email This Post
