19-ամյա հայ զինվորը կրակել է իր գլխին եւ վիրավորվել. նրա վիճակը ծանր է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 20:12
Հադրութի զորամասում մարտի 21-ի լույս 22-ի գիշերը միջադեպ է արձանագրվել. ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացիրից կրակել է իր վրա եւ վիրավորվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ վնասվածքը զինվորի գլխի` վերունքային հատվածում է: Նա Մինասյանի առողջական վիճակի մասին տեղեկություն չհաղորդեց, միայն նշեց, որ գտնվում է Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հավաստմամբ` զինծառայողի վիճակը ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում: Ժիրայր Մինասյանը ծնվել է 1992 թվականին, զորակոչվել է Մասիսի զինկոմիսարիատից:






Facebook
Tweet This
Email This Post
