Հովհաննես Թամամյանը կալանավորվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 19:39
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում 2-ամսյա կալանքի վճիռ է կայացրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Նրան տեղափոխել են «Երեւան Կենտրոն» մեկուսարան:
♦ Ոստիկանության քրեական հետախուզության ԳՎ պետ Հովհաննես Թամամյանը հարցաքննվել է որպես վկա. Իսկ որտե՞ղ է այժմ նա
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին դատարան էին բերել Թամամյանին, որտեղ պետք է քննվեր նրա խափանման միջոց կիրառելու հարցը: Դատարանին հատուկ քննչական ծառայությունը միջնորդելու է, որպեսզի Հովհաննես Թամամյանի նկատմամբ կայացվի երկամսյա կալանավորման որոշում:
Դատավորը Մխիթար Պապոյանն է:
♦ «Հրապարակ».Թամամյանը զբաղվել է «գործերն» իր ուզած ուղղությամբ ծռելով
Հիշեցնենք, որ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
