Թուրքիան պահանջում է դադարեցնել ՆԱՏՕ-ի հարվածները Քադաֆիի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2011 18:00

ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական հրամանատար, ամերիկյան ադմիրալ Ջեյմս Ստարվիդիսը ներկայումս գտնվում է Անկարայում, որտեղ Թուրքիայի ղեկավարության հետ քննարկում է Լիբիայի դեմ ռազմական գործողության մանրամասները:

Ինչպես հաղորդում է mignews.com-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պահանջել է, որ ռազմական գործողությունը Քադաֆիի վարչակարգի դեմ «սահմանափակ բնույթ» ունենա: «Գործողությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական բնակչության պաշտպանությամբ, թռիչքների համար արգելված գոտու ապահովմամբ և մարդասիրական օգնությամբ»,- նշել է դիվանագետը:

Բացի այդ, նա հայտարարել է Մուամար Քադաֆիի ցամաքային ուժերի դեմ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին.«Անհրաժեշտ է ստեղծել գործողության այնպիսի շրջանակներ, որ այն հարձակողական բնույթ չստանա»:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մտածում  է երկրից փախչելու հնարավորությունների մասին: Նրա խոսքով` հայտնի է դարձել, որ հարցի ուսումնասիրությամբ զբաղվում են Քադաֆիի մարդիկ:

Հանդես գալով նոր հայտարարությամբ` նա նշել է, որ Քադաֆին և նրա շրջապատը պետք է դադարեցնեն կրակը, դուրս բերեն զորքերը քաղաքներից և պատրաստվեն իշխանությունը հանձնելուն:

Քլինթոնի խոսքով, «ԱՄՆ-ն կշարունակի առաքելությունը (Լիբաիայում), քանի դեռ ՆԱՏՕ-ին չի հանձնվի գործողությունների կառավարումը»:

Մարտի 19-ին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները սկսեցին «Ոդիսական. Լուսաբաց»գործողությունը, որին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Բելգիան և Կատարը:

Մարտի 24-ի գիշերը  միանգիամից Տրիպոլիի մի քանի շրջան  ենթարկվեց կոալիցիայի հարձկմանը: Ամենից շատ պայթյունների ձայներ էին լսվում Քադաֆիի նստավայրի մոտից: Բացի այդ, Ջաֆարում` Տրիպոլիի մոտ, օդուժի հարվածի տակ ընկան քաղաքացիական և ռազմական օբյեկտներ:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply