Սևանում կկազմակերպվի «Երաժիշտները հանուն խաղաղության» փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 12, 2009 13:50

dscn1987Օգոսոտոսի 28-ին Սևանի ափին՝ «Մայամի» լողափում, առաջին անգամ կկազմակերպվի «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային փառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերությունը: Ընկերության հիմնադիր նախագահը երգիչ Վահան Գևորգյանն է՝ նույն ինքը Ֆորշը:

Փառատոնի կազմակերպմանն աջակցում են ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի և տրանսպորտի նախարարությունները:

«Փառատոնը տեղավորվում է զբոսաշրջության զարգացման վերաբերյալ պետության մշակած հայեցակարգի շրջանակներում,- այսօր ասաց էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը,- միջոցառումը կնպաստի թե ներքին և թե արտաքին զբոսաշրջության զարգացմանը: Այն կօգնի մեր երկիրը միջազգային շուկաներում փառատոնների կազմակերպման երկրի իմիջի ձևավորմանը»:

«Փառատոնի ունկնդիրն ու մասնակիցը նա է, ով ապրում է հանուն խաղաղության, երգում է հանուն խաղաղության ու դեմ է պատերազմին»,- ասաց Ֆորշը:

Փառատոնը ռոք ուղղվածության է: Այս տարի կմասնակցեն ընդհանուր թվով 75 մասնակից` Հայաստանից (Ֆորշ, «Ռե մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս» և այլն), 5 խումբ Վրաստանից և «Ամրիտա» խումբը Անգլիայից:

Ֆորշն ասում է, որ արդեն այս տարվանից բանակցություններն են գնում ԱՄն-ում հայտնի մի շարք ռոք խմբերի և երգիչների հետ՝ մյուս տարի նրանց մասնակցությունը փառատոնում ապահովելու համար: «Դրա համար մենք կօգտագործենք պետական և մասնավոր մարդկանց միջնորդությունները»,- ասաց նա:

Փառատոնի մուտքը տոմսով է, որի մեջ ներառված է նաև ճանապարհածախսը:

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply