Վիգեն Միրումյանի հաղթանակը` շախմատի Օլումոուցի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2009 13:56

քաղաք ՕլումոուցՉեխիայի Օլումոուց քաղաքի մարզապալատում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Վիգեն Միրումյանը, հաղթելով Չեխիայի ներկայացուցիչ Պավել Սիմաչեկին, հայտնվեց առաջատարների խմբում: Վերջին տարիներին Չեխիայում բնակվող հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և Շվեդիայի ներկայացուցիչ Նիլս Գրանդելիուսի հետ միասին բաժանում է երկրորդ տեղը: Առաջատարը ռուսաստանցի Կոնստանտին Մասլակն է: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply