Շոկոլադն ատամների համար շատ օգտակար է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2011 17:41

Մոռացեք, թե ինչու էին մանկության տարիներին անընդհատ պնդում, թե շոկոլադն ատամներին վնաս է: Մեր մայրերն ու տատիկները նույնիսկ գլխի չէին ընկնում, թե որքան օգտակար է այդ վայելքը մեր ատամների ու նույնիսկ լնդերի համար:

Կանադայի ու Ճապոնիայի գիտնականները հավաստիացնում են, որ շոկոլադը ծայրահեղ օգտակար է ատամների ու լնդերի համար,  եթե խոսքը դառը շոկոլադի մասին է: Իսկ վտանգը շոկոլադի մեջ շաքարի պարունակությունից է, այդ նկատի ունենալով էլ պետք է ընտրել միայն դառը շոկոլադը: Նրանց կարծիքով, դառը շոկոլադում պարունակվող նյութերը ոչ միայն չեն փչացնում ատամները, այլ նույնիսկ պաշտպանում են կարիեսից` ոչնչացնելով  ատամների համար վտանգահարույց բոլոր մանրէները:

Դիտվել է 2802 անգամ:
Print Friendly

Leave a Reply