Ցունամիներից Երկրի կործանման մասին կանխագուշակություն արած վանականին կասկածել են շահամոլության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 16:58
Թաիլանդի բուդդայական համայնքի խորհուրդը կասկածել է վանականներից մեկին սեփական շահի համար աշխարհի վերջի մասին կանխագուշակություն անելու մեջ:
2011- փետրվարին թաիլանդցի վանականը, որը հայտնի է Սոմչայ անունով, կանխագուշակել է, որ մարտին հսկայական ցունամին Երկրի վրայից կվերացնի կյանքը, այն պատճառով, որ մարդիկ շատ հեռու են բուդդայականությունից: Նրա խոսքով, պետք է փրկվեն միայն բարձրլեռնային շրջանները, որոնք գտնվում են բուդդայական սրբավայրերից ոչ հեռու և որտեղ հոգևոր էներգիայի խտացում կա: Մասնավորապես, նա Մյանմայի մի քանի շրջան է թվարկել. Հյուսիսային ու հյուսիս-արևելյան Թաիլանդն ու Լաոսը: Արդյունքում, հազարավոր թաիլանդցիներ են տեղափոխվել գուշակի լեռնային վանքին մոտիկ: Փախստականների համար վանքին մոտ կառուցվել է առողջարանային տիպի 300 տնակ: Ինչպես գրում է Bangkok Post-ը, վանականը կասկածվում է նաև այլ` վանական վարքականոնի խախտումների մեջ: Սոմչայն իր եղբայր-վանականներին թույատրել է չսափրել գլուխն ու չի պարտադրում ամենօրյա աղոթք անել:






Facebook
Tweet This
Email This Post
