Երբ տոմսերի դեֆիցիտ կա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2011 17:05

Մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպան տոմսերը  վաղուց սպառվել են: Դեֆիցիտի պայմաններում վերավաճառողները ներկայումս պահանջում են մեկ տոմսի համար 7-10 անգամ ավելի թանկ գին: Ընդ որում,  սպասվում է, որ գներն ավելի կբարձրանան: Հիշեցնենք, որ խաղի տոմսերի սահմանված արժեքը տատանվում է 3-7 հազար դրամի սահմաններում: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ խաղը ցուցադրվելու է  Ֆրանսիայի հրապարակում` մեծադիր Էկրանի վրա:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply