Ջերմուկում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարում եռիշխանություն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2009 13:47

Ջերմուկում շարունակվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 3-րդ տուրում խաղացված 7 պարտիաներից միայն մեկում գրանցվեց արդյունավետ ելք. Եվգենի Ալեքսեևը հաղթեց Էռնեստո Ինարկիևին: Իսկ ահա, Իվան Չեպարինով-Լևոն Արոնյան, Գատա Կամսկի-Վլադիմիր Հակոբյան, Վասիլի Իվանչուկ-Պետեր Լեկո, Ռուստամ Կասիմջանով-Դմիտրի Յակովենկո, Բորիս Գելֆանդ- Էթյեն Բաքրո, Պավել Էլյանով- Սերգեյ Կարյակին պարտաիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսօր մերոնցից Արոնյանը խաղալու է Կամսկու, իսկ Հակոբյանը` Կասիմջանովի հետ: Մրցաշարի առաջատարներն են` Արոնյանը, Լեկոն , Չեպարինովը: Նրանք վաստակել են 2-ական միավոր: Հակոբյանն ունի 1,5 միավոր:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply