Հյուսիսային պողոտայի մոտակայքում կլինեն միայն ստորգետնյա ավտոկանգառներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 12, 2009 13:32

kaskad-big«Հաջորդ տարեվերջին մայրաքաղաքում չկանաչապատված որևէ հողատարածք պետք է չլինի»,- ասել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետարանում երեկ կայացած խորհրդակցության ժամանակ: Բեգլարյանը հրահանգել է պատասխանատու բոլոր կառույցներին ապահովել մայրաքաղաքի բանուկ փողոցներում ծաղկապատ սիզամարգերի ձևավորումը:

Մայրաքաղաքի փողոցներում, Բեգլարյանի հանձնարարությամբ, հանրային ծառայություններ իրականացնող ընկերությունների կողմից շինարարություն իրականացնելու թույլտվությունն այսուհետ կտրամադրեն համապատասխան վարչական շրջանների ղեկավարները, որոնք էլ կվերահսկեն աշխատանքներից հետո տվյալ տարածքի նախկին տեսքը վերականգնելու գործընթացը:

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հյուսիսային պողոտային հարակից փողոցներում կայանած մեքենաներն այսուհետ կայանեն պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղում:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply