Վարչապետի հրաժարականը Պորտուգալիայում բարձրացրեց պարտատոմսերի եկամտաբերությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 15:47
Պորտուգալիայում երկու տարվա պարտատոմսերի եկամուտը մարտի 24-ին աճել է 29բազային կետից 6,93տոկոսով և համարվում է 1999թից մաքսիմում: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը , պարտատոմսերի եկամուտը սկսել է աճել վարչապետ Ժոզե Սոկրատեշի հրաժարականից հետո: Ինչը տեղի էր ունեցել նախորդ օրը:
Ժոզե Սոկրատեշը հրաժարական տվեց,երբ պորտուգալական խորհրդարանը մերժեց ընդունել կառավարության մժակած հակաճգնաժամային փաթեթը: Պատգամավորները որոշեցին,որ այն ենթադրում է տնտեսական կարծր դիրքորոշում:
Պորտուգալիան եվրոզոնայի այն երկրներից է,որ ամենաշատն է տուժել ճգնաժամից: Բյուջեի դեֆիցիտի պատճառով Պորտուգալիան ստիպված է ավել շատ պարտք վերցնել:
Մարտի կեսերին Moody’s գործակալությունը Պորտուգալիայի ինքնուրույնության վարկանիշը իջեցրեց երկու աստիճան`մինչև “А3”: Դա նշանակում է ,որ հիմա Պորտուգալիան կդժվարանա պարտք վերցնել արտաքին շուկաներից ցածր տոկոսով:
2011թ հունվարին Եվրոպան քննարկում էր Պորտուգալիային տալ հակաճգնաժամային վարկ 60միլիարդ եվրո, բայց տեղի պաշտոնյաները հայտարարեցին,որ իրենք ինքնուրույն կհաղթարարեն ճգնաժամը:






Facebook
Tweet This
Email This Post
