Նորամուտ` Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2011 15:48

Հանդբոլիստուհիների Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: Մրցավայրում` Յասիում, հավաքականին կմիանան Ֆրանսիայում բնակվող հայ 5 հանդբոլիստուհիներ:  Փաստորեն, մեր երկրի այս տարիքի հանդբոլիստուհիների ընտրանին նորամուտ է նշելու Հին աշխարհամասի առաջնությունում: 6-րդ խմբում ընգրկված մեր երկրի ներկայացուցիչները մարտի 25-ին, 26-ին և 27-ին կմրցեն համապատասխանաբար Հոլանդիայի, Ռումինիայի և Իսրայելի իրենց հասակակիցների հետ: Կկայանան նաև հետևյալ խաղերը.  մարտի 25-ին` Ռումինիա-Իսրայել, մարտի 26-ին` Իսրայել-Հոլանդիա, մարտի 27-ին` Հոլանդիա-Ռումինիա:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply