«Հայկական միրգը» մեծացնելու է Հայաստանի արտահանման հզորությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2011 15:20
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարզաբանումներ է տվել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից տրմադրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» դրամաշնորհի հետ կապված, որն ուղղված է պտղաբուծության զարգացմանը: Ծրագիրը պետք է ներդրվի Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52 մլն դոլար:
Ծրագիրը նախատեսում է ստեղծել 700 հա հողատարածք, որտեղ հիմնականում պետք է աճեցվեն կորիզավոր պտուղներ: Սերգո Կարապետյանը խոսքով. «Սա մեծ շղթա է` սկսած տնկիների ներմուծումից, մինչև բերքի հավաքումը, որը կառավարելու է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Այն ստեղծելու է 100% բաժնետերը լինելու է ՀՀ կառավարությունը: Իսկ այնուհետև, երբ աշխատանքները կազմակերպվեն և գործընթացը մինչև վերջ գնա, պետք է ներգրավվեն այլ ներդրողներ, որոնց շնորհիվ հնարավոր է բաժնետոմսերը մասնավորեցնել և վերականգնել կառավարության գումարները, որոնք տրվել են այդ կազակերպությանը»,-նշել է Սերգո Կարապետյանը:
Գյուղանախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվելու են ամենաժամանակակից տեխնոլոգիական ներդրումներ: Տնկիների սնուցումը պետք է կատարվի կաթիլային եղանակով:
Ստեղծվելիք «Հայկական միրգ» ԲԲԸ-ն զբաղվելու է ինչպես մրգի տեսակավորմամբ, փաթեթավորմամբ, գովազով, լոգիստիկայով այնպես էլ արտահանման աշխատանքներով: Այս արտադրանքի շահառուները լինելու են մինչև 2 հա հողակտոր ունեցող գյուղացիները: Դա արվում է շահառուների ներգրավվածությունը մեծացնելու համար:
Դիտվել է 3077 անգամ:
Print Friendly

Leave a Reply