Հիպերտոնիա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 31, 2011 13:05

Հիվանդության հիմնական ախտանիշը զարկերակային բարձր ճնշումն է` պայմանավորված անոթների տոնուսի նյարդաֆունկցիոնալ խախտումով: Այս հիվանդությունը հավասարապես սպառնում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց:  Այն համարվել է կյանքի աշնան հիվանդություն, քանի որ զարգացել է 40-ից հետո,  սակայն այսօր հիվանդության երիտասարդացում է նկատվում: Հիպերտոնիան անդամալուծության ու սրտանոթային համակարգի խանգարումների   հիմնական պատճառներից  է:

Պատճառներն ու ռիսկի գործոնները

Երկարաձգվող ու նյարդահոգեկան լարվածությունն ու սթրեսները:. ռիսկային խմբի մեջ են այն մարդիկ,  ում աշխատանքը կապված է էմոցիոնալ լարվածության հետ, և նրանք, ովքեր երբևէ ուղեղի ցնցում են տարել:

Երկրորդ պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է: Սովորաբար հարցումներով պարզվում է, որ  հիվանդի հարազատներից որևէ մեկը նույնպես  հիվանդ է:

Պակաս կարևոր չէ սակավաշարժությունը: Տարիքային վերակառուցումն օրգանիզմում (մասնավորապես նյարդային համակարգի) նույնպես նպաստում է  այս հիվանդության  առաջացմանն ու զարգացմանը: Մեծահասակների մոտ հիպերտոնիան  կարող է զարգանալ  աթերոսկլերոզի հետևանքով:  Ճնշման դեպքում խոլեստերինային թերթիկները կարող են խանգարել արյան հոսքին,  և այդ ժամանակ կաթված է առաջանում կամ էլ միոկարդի ինֆարկտ: Կանանց մոտ հիպերտոնիկ հիվանդությունը կարող է զարգանալ դաշտանադադարի ժամանակ: Մեծ ազդեցություն ունի նաև կերակրի աղի քանակը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, ինչը նույնպես մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը:

Ի՞նչ է զարկերակային ճնշումը (սիստոլիկ ու դիաստոլիկ)

Ճնշումը պետք է չափել ֆիզիկական ու էմոցիոնալ  հանգիստ վիճակում:  Վերին (սիստոլիկ) ճնշումը համապատասխանում է սրտամկանի կծկման պահի, իսկ ներքինը (դիաստոլիկ)` սրտամկանի թուլացման հետ: Երիտասարդների զարկերակային նորմալ ճնշում է համարվում 110/70-120/80 մմ սնդ. ս.: Հաշվի առնելով տարիքի հետ կապված ճնշումն ու անհատական առանձնահատկությունները, մարզվածությունը` նորմալ  կարելի է  համարել  տղամարդկանց համար  125/65-80 մմ սնդ.ս. , իսկ  կանանց համար` 110-120/60-75 մմ սնդ.ս.: Միջին տարիքում նորմալ է համարվում 140/90 մմ սնդ. ս:

Ինչպե՞ս պետք չափել արյան ճնշումը

Այն, իհարկե, պետք է չափել տոնոմետրով, որն այսօր հասանելի է բոլորին: Հարկավոր է չափել 5 րոպե հանգստանալուց հետո: Չափումից չափում ինտերվալը պետք է 3 րոպե լինի: Առողջ մարդիկ պետք է  ճնշումը չափեն մի քանի ամիսը մեկ անգամ: Իսկ ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում չափել օրական  առնվազն մեկ անգամ:

Ախտանշանները

Գլխացավ. սա ամենահաճախ պատահող ախտանշանն է: Այն առաջանում է գլխուղեղի անոթների կծկմամբ: Ընդ որում, ցավն ուղկցվում է ականջներում աղմուկով, աչքերի առջև կետիկներով, տեսողության մշուշոտությամբ, թուլությամբ, աշխատունակության անկմամբ, անքնությամբ, գլխապտույտով, գլխի մեջ ծանրության զգացումով, սրտխփոցով: Գլխուղեղի անոթների ախտահարման դեպքում կարող է արյունաշրջանառության խանգարում լինել, որը հաճախ, բարդությունից կախված, կարող է հանգեցնել անդամալուծության, ծայրանդամների անզգայության` պայմանավորված  անոթների սեղմամբ ու թրոմբոզով (խցանումով), արյունազեղմամբ:

Ի՞նչ է հիպերտոնիկ կրիզը

Սա հիպերտոնիկ հիվանդության ամենաբարդ դրսևորումներից է : Ճնշման կտրուկ բարձրացումով վերոնշյալ բոլոր ախտանշանները կարող են ուղեկցվել սրտխառնուքով, փսխումով, քրտնարտադրությամբ, տեսողության թուլացմամբ: Դրանք կարող են մի քանի րոպեից  2-3 օր   տևել: Ընդ որում, հիվանդները հիմնականում գրգռված են լինում, լալկանություն է նկատվում ու սրտխփոց: Հաճախ կրծքի ու այտերի վրա կարմիր հետքեր են նկատվում: Նոպան կարող է ավարտվել առատ միզարտադրությամբ կամ էլ փորլուծով: Այսպիսի նոպաներ լինում են հիպերտոնիկ հիվանդության զարգացման վաղ փուլերում և  կանանց մոտ` դաշտանադադարի շրջանում, էմոցիոնալ լարվածության կամ էլ եղանակային փոփոխության ժամանակ, հիմնականում` գիշերը կամ էլ օրվա երկրորդ կեսին:

Հիպերտոնիկ հիվանդության բուժման ժողովրդական միջոցներ

– Մեկ ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ հանքային ջրում, ավելացնել կես կիտրոնի հյութ: Խմել քաղցած ստամոքսին` մեկ անգամ: Բուժման տևողությունը 7-10 օր է: Այս միջոցն օգտագործվում է արյան բարձր ճնշման դեպքում, անքնության ու գերգրգռվածության ժամանակ:

– 2 բաժակ հապալասը տրորել 3 ճ.գդալ շաքարափոշու հետ, ուտել մեկ անգամ` ճաշից մեկ ժամ առաջ: Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել  հիպերտոնիայի թեթև տեսակների դեպքում:

Դիտվել է 9754 անգամ:
Print Friendly

Leave a Reply