Մորակոտ փոթորիկը Թայվանում 66 մարդու մահվան պատճառ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2009 13:43

Թայվանում մոլեգնած Մորակոտ փոթորիկը`ամենաուժգինը Թայվանի վերջին կեսդարյա պատմության մեջ, կղզու ափամերձ շրջաններում անձրևաջրերի մոտ 2 մետրանոց կուտակումներ է առաջացրել. փլուզվել են շենքեր, համատարած ավերածություններ են:
Թայվանում փոթորիկն արդեն իսկ 66 հոգու մահվան պատճառ է դարձել. կա 35 վիրավոր, 61-ն անհետ կորած են:
Թայվանի հյուսիսային հատվածում անձրևաջրերը, ցեխի հետ հոսելով սարալանջերի վրայով, արմատախիլ են արել ծառեր ու լցվել ճանապարհները: Ցեխաջրերը ծածկել են նաև Սիաոլին գյուղը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ցեխաջրերի մեջ մոտ 100 ողջ մարդ է թաղվել:
Բնակիչները հուսահատ են, բայց եղանակային փոփոխությունը խոստանում է այսօրվանից փոթորկի նահանջ գրանցել:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply