ՄԱԿ-ում Հայաստանի նոր մշտական ներկայացուցիչ նշանակվեց Իրանում Հայաստանի նախկին դեսպանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 12, 2009 13:27
Արմեն Մարտիրոսյանը օգոստոսի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Կարեն Նազարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Նյու Յորք): Նա նախկինում եղել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան. այս տարվա հուլիսի 7-ին նախագահի հրամանագրով ազատրվել էր այդ պաշտոնից:






Facebook
Tweet This
Email This Post
