Ջոն Միլնորը` 2011-ի Աբելյան մրցանակի դափնեկիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2011 14:45

Նորվեգիայի ԳԱԱ նախագահ Էյվին Էստերյուդը երեկ  հայտարարել է  2011-ի մաթեմատիկայի ոլորտում Աբելյան  մրցանակակրի` նյույորքյան համալսարանի 80-ամյա գիտնական Սթոունի-Բրուք Ջոն Միլլերի անունը:

5 անդամից  բաղկացած Աբելյան կոմիտեի նախագահ Ռագնի Պիենեն տեղեկացրել է, որ մրցանակը տրվում է  ամերիկացուն` դիֆերենցիալ տոպոլոգիայի, երկրաչափության ու հանրաշավի բնագավառում մեծ ներդրում ունենալու համար:

Հաղթողը  մայիսի 24-ին Օսլոյում  Նորվեգիայի թագավորի ձեռքից կստանա պարգևը: Գումարը կազմում է 6 մլն նորվեգական կրոն (1,1 մլն դոլար):

Մաթեմատիկայի գծով մրցանակը, որ անվանվել է  ի պատիվ նորվեգացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելի, Նորվեգիայի կառավարությունը հիմնել է 2002-ին և 2003-ից սկսած, ամեն տարի  պարգևատրում է  ժամանակակից ականավոր մաթեմատիկոսներին: Պարգևի չափը նույնն է ինչ Նոբելյան մրցանակինը: Նպատակն է  ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող մաթեմատիկոսների խրախուսումը, այլ գովազդը ու ժամանակակից մաթեմատիկայի մասսայականացումը հատկապես երիտասարդների շրջանում:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply