Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը Քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների համագործակցության խորացման ուղիները

Օրվա լուր | | March 24, 2011 14:39

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների համագործակցության խորացման ուղիները

Մարտի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին (Tengiz Sharmanashvili)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որն հիմնված է երկու հարեւան ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վրաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ, ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե պետությունների ղեկավարների, թե վարչապետների եւ թե ԱԳ նախարարների մակարդակով:
Նախարար Նալբանդյանը ողջունեց նաեւ հաջորդ ամիս նախատեսված իր վրացի գործըկներոջ՝ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply