Գազարով, կարմիր սոխով ու ընկույզով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 31, 2011 15:15

Բաղադրությունը

գազար` 500 գ

կարմիր սոխ` 1 գլուխ

ընկույզ` կես բաժակ

չամիչ` 1 բաժակ

մայոնեզ` 50 գ

յոգուրտ` 50 գ

կիտրոնի հյութ` 2 ճ.գ.

մանրացրած կիտրոն` 1թ.գ.

մանանեխ` 1թ.գ:

Պատրաստման եղանակը

Գազարը լվանալ, մաքրել ու քերել կամ էլ երկարությամբ կտրատել: Սոխը կտրատել բարակ կիսաշրջանաձև: Թասի մեջ խառնել յոգուրտը, մայոնեզը, կիտրոնի հյութը, կիտրոնը, աղացած սև պղպեղն ու մի փոքր շաքարավազ: Լավ խառնել բոլորն ու ավելացնել չամիչ, իսկ ընկույզը կարելի է փոխարինել գետնանուշով:

Դիտվել է 3365 անգամ:
Print Friendly

Leave a Reply