Սպիտակ լոբով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 24, 2011 10:24

Բաղադրությունը

սպիտակ լոբի` 300 գ

սոխ` 1 գլուխ

գինու քացախ` 1 ճ.գ.

տոմատի մածուկ` 1 ճ.գ.

սխտոր` 1-2 պճեղ

թարմ  կանաչի` 2 ճ.գ.

բուլղարական տաքդեղ` 1 հատ

թթվասեր` 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը

Լոբին գիշերը թրջել, ապա խաշել քիչ ջրով, ավելացնելով 1 ճ.գ. կարագ, եփել  մինչև փափկի: Տաք լոբու վրա ավելացնել տոմատի մածուկ, քացախ,  մանր կտրատած սոխ ու ճզմած սխտոր: Ավելացնել մանր կտրատած քաղցր պղպեղ , կանաչի, աղ ու պղպեղով համեմել, ավելացնել թթվասեր ու լավ խառնել: Մատուցել սառը վիճակում:

Դիտվել է 5125 անգամ:
Print Friendly

Leave a Reply