Համահայկական խաղերի մրցաշարերում առայժմ մեծ անակնկալներ չկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2009 13:39

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերում առայժմ մեծ անակնկալներ չեն գրանցվել: Ահա թե ինչպիսի արդյունքներ են արձանագրվել մրցումների երկրորդ օրը. բասկետբոլ կանայք` Երևան-Սիսիան` 83:40, Գյումրի-Թեհրան` 67:88, բասկետբոլ տղամարդիկ` Ալեքսանդրիա-Թեհրան` 43:105, Ախալքալակ-Գյումրի`58:75, Իսպահան-Կահիրե`55:71, Հալեպ-Մոսկվա` 76:71:, Սիսիան-Լոս Անջելես` 59:97, Մաշհադ-Սոչի`53:97, Ստամբուլ- Երևան` 69:74, ֆուտբոլ տղամարդիկ` Բուենոս Այրես-Ախալքալաք` 0:1, Բեյրութ-Շահինշահր` 0:0, Լոս Անջելես-Թեհրան` 1:2, Էջմիածին-Բաթում` 1:0, Ստեփանակերտ-Երևան` 2:3, Գորգան- Թբիլիսի` 1:0, Ստամբուլ-Իսպահան` 0:1, Գյումրի-Ալմելո` 4:0:

Ֆուտբոլի մրցաշարում, թերևս, անսպասելի կարելի է համարել Ստեփանակերտի և Ստամբուլի հավաքականների կրած պարտությունները: Բանն այն է, որ նախորդ խաղերում այս քաղաքների հավաքականները հասել էին մինչև եզրափակիչ և միմյանց հետ վիճարկել էին չեմպիոնի կոչումը: Սակայն դեռևս խմբային մրցաշարի խաղեր են անցկացվում, և հնարավոր է` թիմերը սայթաքեն: Վիճակը շտկելու համար դեռ ժամանակ կա:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply