Այս գիշեր սպասվում է ասուպների անձրև

Օրվա լուր | | August 12, 2009 13:25

p2Այսօրվանից սկսած երկրագնդի բնակիչները գիշերը երկնքում կկարողանան տեսնել ասուպների անձրև` Պերսեվսի համաստեղությունից: Առավելագույն դիտարժան տեսարան, ըստ գիտնականների, կլինի չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը:

Գիտնականների կանխատեսումներով`  երկնքում այդ գիշերը մեկ ժամվա ընթացքում կերևա 100-ից ավել վայր ընկնող «աստղ»:

Նման երեևույթ դիտվում է ամեն տարի, երբ Երկիրն անցնում է Սվիֆտա-Տուտտլյա գիսաստղի պոչի մոտով: Տիեզերական փոշու հատիկները ներթափանցում են մթնոլորտ և այրվում այնտեղ` առկայծելով գիշերային երկնքում:

Շատ մարդիկ հավատում են, որ «աստղի» վայր ընկնելու պահին մտապահած ցանկություններն իրականանում են:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply