Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2011 14:22

Լևոն Արոնյանը լավ հնարավորություններ ունի հաղթող դառնալու Մոնակոյում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարում: 10-րդ տուրում նրա մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոփալովն էր: «Կույր»  պարտիայում Արոնյանը  հաղթեց, իսկ գրոսմայստերների «արագ» պարտիան խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով, առավելության հասնելով 1,5:0,5 հաշվով, Արոնյանը վաստակեց 14,5 միավոր և պահպանեց առաջատարի իր դիրքը: Մերձակա հետապնդողը` նորվեգացի Մագնուս Կառլսենը ետ է մնում մեկ միավորով: Վերջին` 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply