Օբաման հրաժարվել է վերադարձնել Նոբելյան մրցանակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 13:34
ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Բոլիվիայի նախագահ Բոլիվիո Էվո Մորալեսը դիմել էին Նոբելյան կոմիտե` 2009-ին Բարաք Օբամային շնորհած մրցանակը հետ վերցնելու պահանջով:
«Ես կարծում եմ, որ ամերիկացիները ոչ մի հակասություն չեն տեսնում այն բանում, որ խաղաղության ձգտող մարդը աշխատում է փրկել մարդկանց այն սպանդից, որով սպառնում է իշխանությունից կառչած բռնապետը»- հայտարարել է Օբաման Սալվադորում:
Նրա խոսքով, ինքն այդ մրցանակն ընդունել է հեգնանքով, քանի որ դեռևս այն ժամանակ պատերազմ էր մղում Իրաքում ու Աֆղանստանում: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ինքը միևնույն ժամանակ հանդիսանում է խաղաղության համար պայքարող զինված ուժերի գլխավոր հրամանատարը և արդեն սովոր է այդ հակասական դերին:
Օբամային մրցանակից զրկելու առաջարկությամբ հանդես էր եկել նաև Բոլիվիայի նախագահը, ասելով, որ մրցանակը չի կարող պատկանել «հրոսակախմբի ավազակապետին», որը զբաղվում է հարձակումներով:
2009-ին, երբ մրցանակը հանձնեցին Օբամային, նա հայտարարեց, որ ընդամենը «30 հազար զինվոր է ուղարկել Աֆղանստան և ընդգծեց, որ պատերազմը երբեմն արդարացված է լինում»:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների` Քադաֆիի դեմ իրականացվող օպերացիան արդեն 5 օր է ինչ սկսվել է:






Facebook
Tweet This
Email This Post
