Ավտովթարներ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. 2 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 13:13
Երեկ ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ժամը 13.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին, ձյունածածկ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ կողմում կայանված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Նույն օրը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան համընթաց երթևեկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, շրջվել է տանիքի վրա: Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
