Վանգան կանխագուշակել է Ճապոնիայի աղետի սարսափելի ելքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 13:02
Հանրահայտ բուլղարացի պայծառատես Վանգան կանխագուշակել էր նաև Ճապոնիայի միջուկային աղետն ու նրա ողբերգական ավարտը, որի հետևանքով Հյուսիսային կիսագնդում կվերանա ամեն ինչ: 2011-ին վերաբերող իր ցուցակում կույր պայծառատեսը կանխագուշակել է, որ ռադիոակտիվ տեղումների հետևանքով Հյուսիսային կիսագնդում ոչ մի կենդանի շունչ ու բուսականություն չի լինի: Դրանից հետո մահմեդականները կսկսեն քիմիական պատերազմ մնացած եվրոպացիների նկատմամբ: Այս առնչությամբ պետք է նշել, որ Ճապոնիայի մի քանի շրջաններում երկու օր առաջ տեղացած անձրևում ռադիոակտիվ ցեզիումի ու յոդի հետքեր են եղել:
Ոմանց կարծիքով, պայծառատես Վանգան կանխագուշակել էր նաև ԽՍՀՄ-ի անկումը, Չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարը, «Կուրսկ» սուզանավի կորուստը, ինչպես նաև ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և շատ այլ համաշխարհային իրադարձություններ:






Facebook
Tweet This
Email This Post
