Ծովում ճառագայթման մակարդակը “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ի մոտ թույլատրելի նորմը գերազանցում է 147 անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2011 12:39

Ճապոնական «Ֆուկուշիմա 1» ատոմակայանի մերձակայքում  ծովի ջրի մանիթորինգով պարզվել է, որ ռադիոակտիվ յոդի պարունակությունը  նորմը  գերազանցում է 147անգամ: Հարկ է նշել, որ վերջերս, ջրի փորձանմուշում այն գերազանցում էր 30 անգամ: Մինչ այդ, Ճապոնիայում, 3-րդ էներգաբլոկից դուրս եկող ծուխը  սառեցրել են ծովի ջրով:

Ներկայումս, բոլոր էներգաբլոկներում վերականգնված է հոսանքի մատակարարումը, սակայն սառեցման համակարգը վերագործարկել առայժմ չի հաջողվել,  ու փորձագետներն ասում են, որ դեռևս մեծ է ռեակտորների հենասյուների հալման վտանգը: Երկրորդ ռեակտորում կրկին ծուխ է բարձրանում , ճառագայթման մակարդակը փոքր ինչ ընկել է: Ենթադրվում է, որ ծխի հետ անջատվել է ստրոնցիում ու յոդ: Դրանով պայմանավորված` աշխատողները տարհանվել էին ու անվտանգ տեղ տարվել. երկու օրվա ընթացքու արդեն  երրորդ անգամ:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply