Վրաց պատրիարքն ընդնունել է իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 24, 2011 12:36

Մարտի 23-ին Համայն Վրաց Պատրիարք Իլյա 2-րդն ընդունել է Վրաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը, կարեւորելով երկու քրիստոնեական ժողովուրդների բարեկամությունը, բարձր է գնահատել Հրաչ Սիլվանյանի առաքելությունը Վրաստանում եւ նրա ներդրումն այդ բարեկամության ամրապնդման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վիրահայության եկեղեցական կյանքին առնչվող հարցերին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի` այս տարվա հունիսին Վրաստան նախատեսվող այցին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply