Տեղաբաշխվել են 9 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 12:33
Այսօր տեղի է ունեցել 9 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 710 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 710 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 988 343 101 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.7396 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.7896 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:






Facebook
Tweet This
Email This Post
