Աղստև գետը վարարել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 12:21
Մարտի 23-ին ժամը 10.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կիլոմերտրում` Տավուշի մարզի Թեղուտ գյուղի հարակից տարածքում, Աղստև գետի վարարման հետևանքով վնասվել է ափապաշտպան հենապատը` մոտ 25մետր երկարությամբ, քանդվել է հենապատի հարակից միջպետական ավտոճանապարհի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար Բ.Մինասյանը:
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով վնասված հատվածն արգելափակվել է ժապավեներով:






Facebook
Tweet This
Email This Post
