Էլիզաբեթի դերը Էլիզաբեթից բացի ոչ մեկը չի կարող խաղալ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 12:16Ողջ աշխարհում հանրաճանաչ մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնում Էլիզաբեթ Թեյլորի մահվան կապակցությամբ ու հարգում նրա հիշատակը:
«Ես ցավում եմ, որ կինոյի լեգենդը հեռացավ կյանքից: Ես պաշտում ու հարգում էի նրան ոչ միայն տաղանդի համար, այլև այն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բնագավառում կատարած անձնազոհ աշխատանքի համար»,- ասել է Մադոննան:
Թեյլորի վաղեմի բարեկամ, երգչուհի ու դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը նշել է, որ Թեյլորի մահը մի ողջ դարաշրջանի վերջն է: Նրա կարծիքով` Լիզը գրավեց հանդիսատեսին ոչ միայն իր գեղեցկությամբ ու տաղանդով, այլև անսահման մարդասիրությամբ: Սթեյզանդը նշել է նաև, որ Լիզը զվարճալի էր ու առատաձեռն:
Ֆոտոմոդել Պերիս Հիլթոնը իր անձնական կայքում հայտարարություն է զետեղել, ուր գրում է, որ Լիզը ժպիտներ էր պարգևում աշխարի բոլոր մարդկանց: Ու նրա տեղը միշտ կզգացվի:
Դեվիդ Բեկհեմը նշել է, որ աշխարհը կորցրեց ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին գեղեցկության իսկական չափանիշին:
Fox News հեռուստաալիքի եթերում իր առաջին հեռուստաեթերը Էլիզաբեթ Թեյլորին նվիրեց Լարի Քինգը, որ վերջերս էր հայտարարել, թե փակում է իր թոք շոուն:
Դերասանուհու միկրոբլոգում գրանցված վերջին խոսքերն են. «Ամեն անգամ շունչ քաշելիս մտածեք ինչ-որ մեկի մասին,- գրել է նա մարտի 11-ին:- Միշտ էլ տվեք, բաժանեք: Միշտ հիշեք, որ պետք է տալ: Դա այն է ,ինչ թույլ կտա ձեզ զարգանալ: Մենք այն ենք, ինչ կանք: Միակ բանը, որ կարող ենք անել, հնարավորություն տալ մյուսներին լինելու այնպիսին, ինչպիսին կան: Ձեր սրտում պահպանեք սերն ու համակերպումը: Էլիզաբեթի դերը Էլիզաբեթից բացի ոչ մեկը չի կարող խաղալ»:
Դերասանուհին վերջին րոպեներին շրջապատված է եղել մտերիմներով. նրա կողքին են եղել երեխաները` Միշել Ուիլդինգը, Քրիստոֆեր Ուիլդինգը, Լիզա Թոդդը, Մարիս Բերթոնը, ինչպես նաև 10 թոռները և 4 ծոռները :
Էլիզաբեթ Թեյլորը մահացել է մարտի 23-ին, սրտի նոպայից, 79 տարեկան հասակում:






Facebook
Tweet This
Email This Post
