Հայ ժողովրդական հեքիաթների նոր ժողովածու` արևմտահայերենով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 12, 2009 12:13

heqiat«Հայկական հեքիաթների աշխարհ» ժողովածուն, որ ընդգրկում է արևելահայ և արևմտահայ հեղինակների հայկական ժողովրդական ստեղծագործություններ, արդեն հանձնվել է տպագրության: Գիրքը լույս է տեսնելու արևմտահայերենով· այս մասին տեղեկացրել է սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Նադյա Անտոնյանը:

Առաջիկայում արևմտահայերենով լույս կտեսնի նաև հայկական առակների և ասացվածքների ժողովածուն, որը կներառի ինչպես ժողովրդական, այնպես էլ հայ դասականների ստեղծագործություններից քաղված առակներ և ասացվածքներ:

Սփյուռքի նախարարությունը նախատեսում է նաև այս երկու ժողովածուները հրատարակել արևելահայերենով:

Անտոնյանն ասում է, որ արևմտահայերենով հրատարակված գրքերը կնպաստեն Սփյուռքում հայապահպանության գործընթացին`«սփյուռքահայ երեխաների շրջանում ազգային բարոյական, գեղագիտական, հոգեբանական արժեքների արմատավորմանն ու հայ ավանդույթների պահպանմանը»:

Դիտվել է 3562 անգամ:
Print Friendly

Leave a Reply