Միջազգային կոալիցիան ռմբակոծել է Տրիպոլիի մոտ գտնվող ռազմաբազան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2011 10:56

Միջազգային կոալիցիան ռմբակոծել է Տրիպոլիից 32 կմ  արևելք` Թաջուրա տարածաշրջանում գտնվող ռազմաբազան, որտեղ, ականատեսների վկայությամբ,  հրդեհ է բռնկվել:

Պետական լրատվական Jana գործակալությունը հայտնել է  նաև Արևմուտքի օդուժի կողմից Թաջուրի բնակելի թաղամասերի ռմբակոծման մասին, նշվում է, որ խաղաղ բնակիչների թվում զոհերը շատ են: Գործակալության տվյալներով, հարվածի թիրախ  են դարձել նախորդ ռմբակոծության հետևանքով առաջացած  փլատակներից մարդկանց դուրս բերող փրկարարները:

Գիշերը Տրիպոլիի մի քանի շրջան ենթարկվել են կոալիցիայի զինուժի հարձակման:

Մարտի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիան  Քադաֆիի հսկողության տակ գտնվող  օդուժի լրիվ ոչնչացման մասին հաշվետվություն է  ներկայացրել:

Արևմտյան ուժերի ներխուժման պահից սկսած, շարքից հանվել է Լիբիայի պաշտպանական համակարգը: Քադաֆիի զորքերի դիրքերի  ուղղությամբ  կոալիցիան ավելի քան 160 թևավոր հրթիռ է արձակել:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply