«Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ի հոսանքամատակարարումը վերականգնվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2011 10:28

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի կառավարման սրահում վերականգնվել է  հոսանքի մատակարարումը: Մարտի 24-ի առավոտյան վթարային ատոմակայանում վերականգնվել են վերանորոգման աշխատանքները: Մարտի 23-ին «Ֆուկուշիմա-1»-ի վրա բարձրացած սև ծխի պատճառով (պատճառն  այդպես էլ անհայտ մնաց),ԱԷԿ-ի ողջ անձնակազմը տարհանվել էր: Ատոմակայանի մատույցներում ճառագայթման մակարդակը նույնն է, և  ԱԷԿ-ի օպերատորTokyo Electric Power Co-ն որոշում ընդունեց` վերադարձնել անձնակազմին:

Հայտնի չէ նաև, առաջին ռեակտորի սառեցման համակարգում վերականգնվել են աշխատանքները, թե ոչ:

Երեկ  պարզ դարձավ, որ TEPCO-ի մասնագետները ԱԷԿ-ի բոլոր 6 էներգաբլոկներին հոսնքալարեր են հասցրել, սակայն  միացնելուց առաջ ինժեներները պետք է մի քանի ստուգումներ կատարեին:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply