Տիգրան Սարգսյան. Միջազգային հանրությունը պետք է կոմյունիկե ընդունի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 21:25
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային կոմյունիկեի ընդունումը, որում հստակ արձանագրված կլինեն հակամարտության կողմերի նկատմամբ պատժամիջոցները, կնպաստի բանակցային գործընթացին եւ զգալիորեն կնվազեցնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքներն ու հավակնությունները:
Այդ մասին խորհրդարանի ամբիոնից այսօր՝ մարտի 23-ին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, թե միջազգային հանրությունը մշտապես հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման անհնարինության մասին հայտարարություններով:
«Բրյուսելում իմ հանդիպումների ընթացքում Եվրամիության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման անթույլատրելիության մասին: Այդ համատեքստում, եթե միջազգային հանրությունը համապատասխան կոմյունիկե ընդունի, ադրբեջանական ռազմական եռանդը կսառի»,- ասել է վարչապետը:






Facebook
Tweet This
Email This Post
