Երուսաղեմ. ռումբը չեն հասցրել տանել ավտոբուս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2011 20:17

Պայթուցիկ սարքի հզորությունը, որը Երուսաղեմում գործարկվեց, կազմում էր 2 կիլոգրամ տրոտիլի համարժեքը: Ռումբը լիցքավորված էր վնասող նյութերով: Վերջին տվյալներով վիրավորվել են  25 մարդ, մի քանիսի վիճակը ծանր է:

Ռումբը  պայթել է Երուսաղեմից դուրս եկող լեփ լեցուն ավտոբուսի կանգառում:  Հնարավոր է, որ ահաբեկիչը  պատրաստվում էր դրա հետ մտնել ավտոբուս, այդ դեպքում  ավելի շատ տուժածներ կլինեին:

Նախնական վարկածով  հեռակառավարվող պայթուցիկ սարքը պայուսակի մեջ է եղել, նա աշխատել է, երբ կանգառին է մոտեցել չվերթային ավտոբուսը:

Նման ողբերգություն քաղաքը չի հիշում 2004 թվից: Վերջին  2-3 տարում Երուսաղեմում իրավիճակը քիչ  թե շատ  կարգավորվել էր: Վաղուց այստեղ  ավտոբուսներ չեն պայթեցվել:

Բայց վերջին օրերին  իրավիճակը սրվել է: Գազայի հատվածում արդեն մի քանի օր Իսրայելի պաշտպանության բանակը  և «Իսլամական ջիհադը» ու »Համասը»  հրթիռային    և հրետանային  հարվածներ են փոխանակաում:

Այսօր “земля-земля” դասի հրթիռները հասել են մինչև իսրայելական Բեր-Շևա քաղաք:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր թռիչքը Մոսկվա հետաձգել է Երուսաղեմի պայթյունի պատճառով:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply