ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը պատգամավորի հարցերին Ազգային Ժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2011 19:42

Հարց. Հասարակության մեջ լուրջ դժգոհություն առաջացրեց լիտվացի Ձեր գործընկերոջ, ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսի առաջարկը, միակողմանի դիպուկահարներին դուրս բերելու վերաբերյալ: Դուք իհարկե անմիջապես արձագանքեցիք, մենք ծանոթ ենք դրան: Ինչու Աժուբալիսը համանման հայտարարություն չարեց Ադրբեջանում, որն ամեն օր օգտագործում է դիպուկահարներին եւ սադրանքներ կազմակերպում:

Պատասխան: ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աժուբալիսը այդ էքսպրոմտ առաջարկը Ադրբեջանում միգուցե չարեց, որովհետեւ չտեսնելով Բաքվում բարի կամք, կառուցողական մոտեցում այս հարցի վերաբերյալ եւ անկեղծ մտահոգություն ունենալով, ցանկություն ունենալով, որպեսզի զոհերի թիվ չավելանա, նա Հայաստանի օգնությամբ, փորձում է ինչ-որ դրական տեղաշարժ անել այս ուղղությամբ, ընդունելով, որ  Հայաստանը դեմ է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը, կողմնակից է խաղաղության:

Նկատի ունենալով, որ դժվար թե կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից այսպիսի քայլերի նկատմամբ որեւէ համարժեք արձագանք եւ այն, որ Ադրբեջանի վերջին երկու տարվա ընթացքում համառորեն մերժում է միջազգային հանրության կողմից հնչեցվող առաջարկները դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, ապա առաջին հերթին պետք է աշխատել հենց Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի, որոնք դրական են արձագանքել այս առաջարկին:

Հարց: Այժմ Ձեր արձագանքից հետո, կարծում եք առաջարկ կարվի՞ նաեւ Ադրբեջանին:

Պատասխան: Կարծում եմ, որ նոր առաջարկներ կարող են արվել նաեւ Աժուբալիսի կողմից, որը արդեն նախկինում արել էր առաջարկ, ինչպես եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- մունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրության տարբեր ատյանների ներկայացուցիչները՝ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից:  Ադրբեջանը մինչ այսօր համառորեն մերժում է այս առաջարկները: Սա է իրականությունը:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply