Վախճանվեց Էլիզաբեթ Թեյլորը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 18:04
Ծնվել է 1932 թվի փետրվարի 27-ին, Լոնդոնում, սակայն համաշխարհային պատերազմի սկզբին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ բնակության: Ֆիլմում սկսել է նկարահանվել 1942-ից: 1949-ին խաղացել է իր առաջին հասուն դերը «Դավադիրները» ֆիլմում, իր ընկերոջ` Ռոբերտ Թեյլորի հետ: Կինոքննադատները կասկածամտությամբ էին վերաբերվում երիտասարդ գեղեցկուհու դերասանական գործունեությանը, սակայն «Տեղ արևի տակ» դրամայում խաղացած դերով Թեյլորը ստիպեց նրանց փոխել կարծիքը: Դրանից հետո մեկը մյուսին հաջորդելով նոր կերպարներ էր կերտում:Փառքի ուղի տանող հաջորդ քայլը Թենեսի Ուիլյամսի«Կատուն շիկացած տանիքին» պիեսի էկրանավորման մեջ խաղացած դերն էր: Այդ ընթացքում դեղին մամուլը քննարկում էր նրա երրորդ ամուսնու ողբերգական մահը: 1961-ին նա «Կլեոպատրա» պատմական ֆիլմում գլխավոր դերը խաղալու գայթակղիչ առաջարկություն ստացավ, որի համար խոստանում էին մլն դոլար հոնորար, այն ժամանակվա համար` աստղաբաշխական գումար:
Հենց նա է սև գույնով ստվերագծված «Կլեոպատրայի աչքեր»՚` կոչված նորաձևության հեղինակը: Ի դեպ, Թեյլորը համարվում է աշխարհում միակը, ով ուներ մանուշակագույն աչքեր:
Չնայած ֆիլմը չարդարացրեց ծախսերը, սակայն նկարահանման հրապարակում մի սեր բռնկվեց Մարկ Անտոնիոյի դերակատար Ռիչարդ Բարտոնի հետ: 1964-ին նրանք ամուսնացան և ամուսնալուծվեցին միայն 10 տարի անց, որից հետո կրկին նրանց հարաբերությունները նորոգվեցին ու պսակվեցին ամուսնությամբ, ու կրկին մեկ տարի անց ամուսնալուծվեցին: Այդ ժամանակահատվածում նրանք համատեղ նկարահանվեցին 11 ֆիլմում: Բարտոնի հետ ամուսնության ընթացքում նա սկսեց գիրանալ: Հասարակությունը քննարկում էր նրա` թմրանյութերի ու ալկոհոլի հետ կապված խնդիրները: Նրա մասնակցությամբ ֆիլմերն ավելի ու ավելի քիչ էին եկամուտ բերում: Ու Թեյլորը 45 տարեկանում որոշեց իր կինոկարիերային վերջ տալ ու միայն թատրոնում խաղալ: Դրանից հետո առողջական խնդիրները Թեյլորին հանգիստ չէին տալիս:1980-ին նա բարեկամացավ Մայքլ Ջեքսոնի հետ և նրա հետ մի քանի բարեգործական նախագծեր իրականացրեց:






Facebook
Tweet This
Email This Post
