Խոզի գրիպով վարակվել է Կոստա Ռիկայի նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2009 11:34

ariasԿոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասը վարակվել է A/H1N1/ գրիպով, որ հայտնի է նաև խոզի գրիպ անվանումով: 67-ամյա նախագահը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա պետք է բուժվի նվազագույնը ևս 1 շաբաթ: Սակայն, չնայած հիվանդությանը, Օսկար Արիասը չի պատրաստվում իր իրավասությունները հանձնել որևէ մեկին:

Արիասն առաջին նման բարձրաստիճան պաշտոնյան է, որ խոզի գրիպով է հիվանդացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ներկա պահին խոզի գրիպով վարակված է 200 հազար մարդ, 1500 մարդ հիվանդությունից մահացել է:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply