Ավստրալիայում խոզին պլաստիկ վիրահատություն են կատարելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 17:06
Բորիս անունով չաղլիկ ավստրալական խոճկորին պլաստիկ վիրահատություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել. խոճկորի մռութի մաշկը պետք է ձգվի: Վիրահատությունը նշանակված է մարտի 23-ին: Վիրահատությունը կատարելու է անասնաբույժը, որի հետ տերերը նախապես պայմանավորվել են:
Գոճու ճակատի հատվածում ավելորդ ճարպն այնպես է կախվում աչքերի վրա, որ նա սկսել է վատ տեսնել: Բացի այդ, երբ Բորիսը սկսում է նիհարել, այդ շերտն ավելի շատ է իջնում` լրիվ փակելով խոզուկի աչքերը: Այդ է պատճառը, որ տերերը որոշել են փրկել իրենց սիրելիին: Նրանք Բորիսին ձեռք են բերել 3 տարի առաջ: Վաճառողը հավատացրել էր, որ կենդանին ողջ կյանքում չի մեծանա ու կմնա նույն քաշին` 60 կգ: Սակայն, Բորիսը ոչ միայն մեծացավ, այլև քաշն ավելացավ` հասնելով 250 կգ-ի: Չնայած խոզուկի խոշոր չափերին, այնուամենայնիվ նա չի դադարում տերերի սիրելին մնալ: «Փոքրիկը» քնում է հատուկ ներքնակի վրա` իր տերերի ննջասենյակում: Նա կարող է քնել օրական ավելի քան 16 ժամ: Մնացած ժամանակ զբոսնում է այգում կամ էլ ըմբոշխնում է բանջարեղեն, մրգեր ու բլիթներ:






Facebook
Tweet This
Email This Post
