Իսրայելցի գաղտնի գործակալն ինքնասպան է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2009 14:56
Իսրայելի գաղտնի գործակալության 42-ամյա սպա Մոշի Աֆիան ինքնասպան է եղել Երուսաղեմի իր գրասենյակում` սեփական ատրճանակով: Իսրայելական «Մաարիֆ» օրաթերթը տարաբնույթ կարծիքներ է ներկայացրել ինքնասպանության մասին: Աֆիայի գործընկերները նշել են, որ պատճառը Աֆիայի պաշտոնի բարձրացման վերաբերյալ ստացված մերժումն էր, մի մասն էլ պնդել է, որ աշխատանքային ստաժի 25 տարիների ընթացքում իսրայելցի սպան երբեք չի դժգոհել իր պաշտոնից: Սպայի հարազատներն էլ շեշտել են, որ Աֆիան աչքի չի ընկել անհավասարակշռությամբ: Իսրայելական բանակի ու համապատասխան ստորաբաժանումներում ծառայող 11 զինվորական է ինքնասպան եղել ընթացիկ տարվա սկզբից, իսկ 2008 թ-ին` 22 զինվորական:
Al-Jazeera, Maaref






Facebook
Tweet This
Email This Post
