Ժամանակակից տղամարդկանց սերմնահեղուկն ավելի վատն է , քան 70-ամյաներինը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2011 16:29

Պատճառը վատ էկոլոգիական պայմաններն են ու նույնքան վատ սովորությունները:

Միջավայրի բացասական ազդեցությունը, գնալով ահագնացող  չափերի հասնող վատ սովորությունները, ինչպես նաև անկանոն սնունդը կարող է բացասաբար ազդել արական սերմնահեղուկի որակի վրա: Շեֆֆիլդի համալսարանի գիտնականների խոսքով, վերջին տարիներին տղամարդկանց մոտ նկատվում է սպերմատոզոիդների քանակի կրճատում, ընդ որում, որոշ դեպքերում, դրանց խտությունը երկու անգամ նվազ է նորմայից. 15 մլն-ից  1 մլլ սպերմայում 7-8 մլն է: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ժամանակակից տղամարդիկ (25-30 տարեկան) սակավաշարժ կենսակերպ ունեն, չարաշահում են ծխախոտն ու ալկոհոլը, անտեսում են առողջ սնունդը, գերադասելով` արագ սնունդը: Համապատասխանաբար, 40-60 տարեկան տղամարդկանց սպերմատոզոիդների քանակն ու որակը և դրանց շարժունությունը զգալիորեն տարբերվում են դրական առումով, նշանակում է . մեծահասակների սերունդ տալու ունակությունն ավելի բարձր է, քան երիտասարդներինը: Սակայն, գիտնականները զգուշացնում են, որ «ծեր» սպերման կարող է գենետիկ  արատներ ունենա: Ծեր հայրերից ծնված երեխաներն առողջական խնդիրներ ավելի հաճախ են ունենում:

Դիտվել է 2485 անգամ:
Print Friendly

Leave a Reply