Հուսադրող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2011 16:24

Ֆրանսիայի  Էքս լե Բեն քաղաքում  մեկնարկած շախմատի Եվրոպայի  անհատական առաջնության առաջին տուրում հայ շախմատիստներին հաջողությունն ուղեկից էր: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին մերոնց մասնակցությամբ պարտիաներում` Օլիվիե – Սարգսյան` 0:1, Հակոբյան – Զարկուա` 1:2, Մաեւսկի – Ղարամյան` 0:1, Գիֆար – Զ. Անդրիասյան` 0:1, Փաշիկյան – Պտաչնիկովա` 1:0, Ա. Գրիգորյան – Շնաբել` 1:0, Մելքումյան – Նոդիե` 1:0, Պողոսյան – Պելեթիե` 0:1, Տեր-Սահակյան – Իզզաթ` 1:0, Չուբար – Ռ. Հովհաննիսյան` 0:1, Քանոն – Գաբրիելյան` 0:1, Միխալիկ – Հազարապետյան` 1:0 եւ Զիմեր – Գովչյան` 0:1:  Այսօր տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով,  տասնմեկ տուրով: Պարտիաները խաղացվելու են մարտի 22-28-ը  և մարտի 30-ից ապրիլի 2-ը:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply