Կեղծ ահազանգ. ԵՊՀ-ում ռումբ չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 16:12
Այսօր` ժամը 12.40-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին և հայտնել, որ ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժամը 14.30-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
