Կենացները թանկանում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2011 15:50

Կրքերը շարունակվում են բորբոքվել մարտի 26-ին Երևանում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտի շուրջը: Ինչպես ասում են` կենացները թանկանում են: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որոշել է  Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում այդ երկրի ազգային հավաքականի ամեն ֆուտբոլիստի որպես պարգև հանձնել 40 հազարական եվրո: Հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այդպիսի մոտեցումն օրինաչափ է համարել և պարզաբանել է, որ այն կտրամադրի , որպեսզի նրանք ավելի նպատակաուղղված գործեն:
Սովորաբար, Հայաստանի հավաքականի խաղացողներին խոստացված պարգևավճարների մասին բացահայտորեն խուսափում են խոսել:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply