Արոնյանը շարունակում է հաղթել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 23, 2011 15:19
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է վստահ խաղալ Մոնակոյում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարում: 9-րդ տուրում նա 1,5:0,5 հաշվով հաղթեվ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: «Կույր» շախմատի պարտիայում սպիտակներով խաղացող Արոնյանը 37-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: «Արագ» շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այդպիսով, Արոնյանը վաստակած 13 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող նորվեգացի Մագնուս Կառլսենը ետ է մնում մեկ միավորով: 10-րդ տուրում Արոնյանը կմրցի բուլղարացի Վեսելին Տոփալովի հետ, որը 8,5 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:






Facebook
Tweet This
Email This Post
