Ահազանգ` ԵՊՀ մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 14:54

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգը ստացվել է 13.13 րոպեին, որից հետո անմիջապես փրկարարները մեկնել են դեպքի վայր: Դեպքի վայրում են նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Ն. Գրիգորյանի խոսքով` աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply