Մարտական ֆուտբոլ կխաղան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2011 15:01
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը РИА Новости գործակալության թղթակցին հայտնել է, որ մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման ժամանակ իր թիմը մարտականորեն կխաղա: Ադվոկատի կարծիքով Հայաստանի հավաքականը մարտական ֆուտբոլ է դրսևորում և ռուսաստանցիները եթե ցանկանում են հաղթել, ապա պետք է նույն ձևով վարվեն: Մարզիչը նաև նշել է, որ իր հավաքականը չպետք է այնպիսի սխալներ կրկնի, որոնք թույլ է տվել Բելգիայի (0:2), Իրանի (0:1) ընտրանինների հետ մրցամարտերում, և պետք է խաղա այնպես, ինշպես Մակեդոնիայի (1:0) և Իռլանդիայի (3:2)  հավաքականների հետ «Եվրո 2012»-ի հանդիպումներում:
Հավելենք, որ կայացած 4 տուրից հետո Ռուսաստանի հավաքականն ունի 9, Հայաստանի ընտրանին` 7 միավոր:
Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply