Մոսկվայում կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 14:43
Մարտի 22-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարության, ճապոնական արտաքին առեւտրի աջակցության կազմակերպության (JETRO) եւ հայկական զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաեւ ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալիա Արծրունին եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Սեմինարի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում ԱԳ նախարարը իր ցավակցությունն էր հայտնում ճապոնական ժողովրդին բնական աղետների ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց սեմինարի կարեւորությունը հայ-ճապոնական առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխաներ տրվեցին ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:






Facebook
Tweet This
Email This Post
